Ադրբեջանը մերձեցել է Կիպրոսի թուրքերին ղարաբաղյան 2-րդ պատերազմում տարած ռազմական հաղթանակի ֆոնին          Երևանից Արցախի և ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի համար «անձնազոհ» պայքարող օնլայն «ֆիդայիններին» պետք է մեկ բան հորդորեմ․ Սամվել Հակոբյան       Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ, գնացեք և իշխանափոխություն արեք, եթե կարող եք    

11 ապր 2022 18:20

Սպասվում է քամու ուժգնացում, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ. ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6, ապրիլի 12-13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով:
Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն զգաբնակչությանը խորհուրդ է տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր