ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

16 մայիս 2022 15:34

Լարսում բացառվում է կաշառքը,ազգային պատկանելության հետ էլ կապված որևէ պրոբլեմ չկա․ բոլորը Լարսով նույն կերպ գալիս-գնում են

Լարսի մաքսակետը բնականոն աշխատում է, այսինքն՝ դեպի Հայաստան բաց ենք թողնում օրական 420-450 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը՝ պարզաբանելով, որ դրանց 20 տոկոսը հայկական են։
 
Հարցին, թե ինչ տեղեկություն ունի նա արագ փչացող բեռներով ավտոմեքենաների՝ ՌԴ մտնելու համար մեծ կաշառք տալու մասին տեղեկությանը, Թանանյանն ասաց, որ Լարսում հնարավոր չէ նման բան։ Դա, նրա խոսքով, տեղի է ունենում ճանապարհներին՝ մինչև Լարս հասնելը։ Եվ 100-150 կմ և ավելի հեռավորության վրա գուցե վարորդը ճանապարհային խնդիրներն ունենա, ինչը մաքսայինի հետ կապված չէ։

Հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ կարող են տալ այդ կաշառքները, մաքսային կցորդն ասաց․ «Լարսն աշխատում է մեծ հսկողության տակ, այնտեղ նման բաները բացառվում են։ Այն աշխատում է իր հնարավորություններից 3-4 անգամ ավելի»։ Նրա խոսքով՝ Լարսից բավականին հեռու, ոստիկանության, ճանապարհային տեսուչների կողմից կարող են նման մասնավոր դեպքեր լինել, սակայն դրանց պատասխանը իրենք չէ, որ պետք է տան։
 
«Ինձ զանգում են Ուրուխից, որը 100 կմ-ի վրա է, Կաբարդինո Բալկարիայից, որն ավելի հեռու է կամ Չեչնիայի տարածքից․ դրանք մաքսայինի հետ կապ չունեն, դրանք երթևեկության պայմաններ են»,- ասաց Թանանյանը։

Բեռնատարների փաստացի կուտակումը Լարսի անցակետում Թանանյանը բացատրում է նրանով, որ այն առաջին եռամսյակի 90 օրից 35-ը չի աշխատել, քանի որ Վրաստանում Խաչի լեռնանցքը փակ է եղել։ Դրա հետևանքով մեծաթիվ մեքենաներ են հավաքվել, հետո սկսել է գործել ու աստիճանաբար բեռնաթափվել։ Միայն Օիայի տարածքում 1000-ից ավելի բեռնատար է այս պահին կանգնած՝ տարբեր հեռավորությունների վրա։
 
Թանանյանի խոսքով՝ այնտեղ տարբեր երկրների բեռնատարներ կան և անհեթեթություն է կարծել, թե հայկական մեքենաներին թույլ չեն տալիս անցնել․ «Ազգային պատկանելության հետ կապված որևէ պրոբլեմ չկա։ Բոլորը նույն կերպ գալիս ու գնում են։ Իսկ ինչպես են հասնում, դա յուրաքանչյուր վարորդի անձնական գործն է։ Չկա այնպիսի պրոցեդուրա, որ պետք է գնաս, վարորդին բերես-հասցնես տեղ»,- ասաց նա։ Լարսի ձորակում է, որ բոլոր տեղերից եկող մեքենաները դառնում են մեկ հերթ, և այդ մեկ հերթը, ըստ մեր զրուցակցի, ամեն օր նորացվում է։ Այդ հերթը 6-7 կմ է։
 
Հարցին, թե կա՞ն տվյալներ Ուկրաիայում ՌԴ ռազմական գործողությունների հետևանքով իրենց ընտանիքներով և սեփական թեթև մարդատարներով ՀՀ տեղափոխվող քաղաքացիների մասին, որոնք, իբր թե, պատճառ են դառնում մեծ հերթերի, Թանանյանն ասաց, որ դա բնական գործընթաց է, կլինեն ավելի մեծ հոսքեր, որոնց պետք է պատրաստ լինել։
 
Բնական է, որ մարդատարներին առաջնահերթ են մաքսազերծում ու բաց թողնում, այստեղ մարդկային գործոնն է։ Թանանյանն ասաց, որ Լարսն արդիականացվում է։ Լարսի հնարավորությունները մեկ տարուց կեռապատկվեն, բայց այդ մի տարին դեռ պետք է ապրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր