Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

27 մայիս 2022 15:15

Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է Վերին Լարսում արտոնյալ պայմաններ ստեղծել հայկական մեքենաների համար․ Մաքսային կցորդ

Ես ռուսական կողմին հայկական մեքենաների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու առաջարկ եմ արել։ Այս մասին մայիսի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Լարսի անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

«Առաջարկի էությունն այն է, որ հայկական մեքենաների մաքսային ձեւակերպումը տեղի ունենա ոչ թե հենց Վերին Լարսի անցակետում, այլ Հյուսիսային Օսիայի Չմի բնակավայրում, որը գտնվում է Վերին Լարսի անցակետից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Այստեղ է տեղակայված Վլադիկավկազի մաքսակետը։

Առաջարկը կազմվել է ռուս գործընկերների հետ համատեղ եւ այժմ քննարկման փուլում է։ Գյուղատնտեսական արտադրանքի արտահանման սեզոնին այստեղով միջինը մոտ 100 հայկական մեքենա է անցնում։ Սա լուրջ թիվ է։ Խնդրել եմ արագացնել այս հարցի լուծումը, հակառակ դեպքում 10 օրից կոլապս կլինի, մեքենաների հոսքը կտրուկ կավելանա։

Սա ընդամենը ընթացակարգային, կազմակերպչական միջոցառում է, որի իրականացումը մեծ ժամանակ չի պահանջում»,- ասաց նա։

Թանանյանն ասաց, որ ռուսական կողմից ընդամենը 600-700 մեքենա է կուտակվել, օրական 500 մեքենա է անցնում։

«Կտրուկ աճում է մարդատար ավտոմեքենաների թիվը, ինչը խոչընդոտում է բեռնատար մեքենաների շարժվելուն։ Թուրքական բեռնատարները նույնպես լրջորեն դանդաղեցնում են հոսքը, ասենք հայկական բեռնատարների համեմատ մաքսազերծումը 5 անգամ ավելի երկար է տեւում»,- հավելեց մաքսային կցորդը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր