Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

16 մայիս 2022 14:14

Վերին Լարսի կուտակումները ճակատագրական կլինեն մեզ համար, և կստացվի, որ Ռուսաստանը կհասնի «վերջին շնչում»

Ներկա պահին կուտակված 5 000-6 000 ավտոմեքենաների թիվը կրճատվել է՝ հասնելով 1 500-ի, բայց սա փոքր թիվ չէ։ Կա հոսքերի կրճատման միտում, ամեն օր բաց է թղնվում 400-450 ավտոմեքենա։ Բայց կտրուկ ավելացել է մարդատար ավտոմեքենաների թիվը, այդ թվում Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 16-ին ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

«Վերին Լարսին հարող տարածքում կանգնած է 700 մեքենա, մնացածները՝ Հյուսիսային Օսիայի տարբեր մասերում, որոնք շարժվում են դեպի անցակետ։

Պարադոքսալ իրավիճակը դժվարանալու է Վրաստանից, Թուրքիայից եկող մեքենաների հոսքով։ Մտնող եւ դուրս եկող մեքենաների թիվը նույնն է, եւ այն կավելանա։ Մարդատար ավտոմեքենաներն արդեն հիմա խանգարում են, դրանց պատճառով բեռնատարները սպասարկվում են երկրորդ հերթին։

Սա բեռնափոխադրումների համար, որոնք կապված են մեր տնտեսական անվտանգության հետ, լուրջ սպառնալիք կստեղծի։ Մտահոգությունն այն է, որպեսզի ծիրան տեղափոխող հայկական բեռնատարները երկար կանգնած չմնան սահմանին։ Հակառակ դեպքում դրանց տեղաշարժը կձգձգվի եւ Ռուսաստան կհասնի «վերջին շնչում»։ Եթե ապրանքը մի շաբաթ կանգնի, իրավիճակը կարող է ճակատագրական լինել։ Պետք է մտածել,  թե ինչպես լուծենք այս հարցը։ Եթե նաեւ կորոնավիրուսային սահմանափակումները հանվեն, ապա կոլապս կլինի. ամառվա սեզոնն է սկսվում, բոլորն անցնելու են այս տարածքով, այդ թվում զբոսաշրջիկները եւ աշխատանքային միգրանտները»,- ասել է Թանանյանը։

Նա տեղեկացրել է, որ ներկա պահին անցակետում անձնակազմի եւ աշխատանքային ժամերի ավելացման հաշվին 3-4 անգամ ավելի շատ մեքենաներ են անցնում, քան նախնական հնարավորություններն էին թույլ տալիս։

«1,5 տարվա ընթացքում բեռնափոխադրումները նախատեսվում է եռակի ավելացնել, իսկ մարդատար մեքենաների թողարկման կարողությունը՝ մի քանի անգամ։ Արդիականացումից հետո իրավիճակը կբարելավվի, կառուցվող թունելը թույլ կտա խուսափել պարապուրդներից»,- ավելացրել է պաշտոնյան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր