Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը          Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պահով Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել       Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Իրաքի և Պակիստանի արտգործնախարարների հետ    

07 հուն 2022 18:08

Ատում եմ «բճերին ու սրիկաներին», որոնք «Ռուսաստանի մահն են ուզում»

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Telegram-ում իր գրառումների առանձնահատուկ կոշտության մասին հարցին։ Նա հայտարարել է, որ ատում է «բճերին ու սրիկաներին», որոնք «Ռուսաստանի մահ են ուզում»։ Միաժամանակ, Մեդվեդևը չի պարզաբանել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

Ամենից հաճախ ԱԽ փոխնախագահը բացասաբար է գրում Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ-ի իշխանությունների մասին, գրում է kommersant.ru-ն։

«Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչու են Telegram-ի իմ գրառումներն այդքան կոշտ: Պատասխանն այն է, որ ես ատում եմ նրանց: Նրանք բճեր և սրիկաներ են։ Մահ են ուզում մեզ՝ Ռուսաստանի համար։ Եվ քանի դեռ ողջ եմ, ամեն ինչ կանեմ, որ դրանք անհետանան»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:

Մեդվեդևը իր Telegram ալիքում պարբերաբար հրապարակում է գրառումներ՝ անդրադառնալով Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին և Արևմուտքում ռուսական մշակույթի «չեղարկմանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր