Անբարոյականություն է երկրում տեղի ունեցած ցանկացած դժբախտ պատահար բերել և կապել քաղաքական գործընթացների հետ
Ընդդիմադիրներերը և նրանց հետ փոխկապակցված անձիք զբաղված են ողբերգության և դժբախտության կապիտալիզացիայով, անբարոյականություն է երկրում տեղի ունեցած ցանկացած դժբախտ պատահար բերել և կապել քաղաքական գործընթացների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ապարանում կիրակի օրը տեղի ունեցած սպանություններին:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ապարանում միջադեպ էր տեղի ունեցել, ըստ մամուլում լուրեր շրջանառվող լուրերի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա, կան զոհեր: Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։
Իշխող խմբակցության քարտուղարը, սակայն, վստահեցնում է, որ այս միջադեպը որևէ կերպ քաղաքական ենթատեքստ չունի.
«Իմ գործընկեր Մաթևոս Ավետիսյանը ամիջապես հանդես է եկել հայտարարությամբ, երբ ընդդիմադիր պատգամավորներն իրար հերթ չտալով վերցրել էին մի կիսատ, չճշտված հրապարակում և դա փաթեթավորել էին որպես քաղաքական երանգ ունեցող միջադեպ, ոստիկանությունը դեպքի մանրամասներ վերաբերյալ հայտարարություն է տարածել, սրան ավելացնելու ոչինչ չկա, կարծում եմ մեր հանրության համար բաց հարցեր չկան, իսկ դրան հաջորդող իրադարձություններն ուղղակի աբսուրդի ժանրից են, օրինակ՝ երեկ ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղի ունեցած ակցիան էլ էր աբսուրդի ժանրից են, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանություններն էլ են աբսուրդ, որ փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց քաղաքական հայրերի միջև, չի ստացվելու, այդ մարդկանց ղեկավարման օրոք եղել է մարտի 1, հոկտեմբերի 27 և մի շարք այլ դեպքեր, որոնք մեր հանրությունը շատ լավ տեսել է և գիտի՝ ով, ով է , չի ստացվելու մեր հանրությանը մոլորեցնել մեդիա «փուչիկների» միջոցով»,-ասաց Հովհաննիսյանը: