Մայա Սանդուն Մոլդովայի ուղղափառ եկեղեցին ներառել է նախագահի սև ցուցակում          Իրանի նախագահը մեկնել է Պակիստան, կստորագրվեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր       Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին    

30 հուն 2022 09:58

Հուսով են՝ «չալաղաջ» պաշտոնների համար կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք պատրաստ են անցնել իրենց գործընկերների վրայով եւ ստվերային պայմանավորվածությունների մեջ մտնել իշխանության հետ.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «գործատուի», ինքնավստահությամբ, որոշել է «աշխատանքից» ազատել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին:

Կարծես, օրենսդիրներին ոչ թե ընտրազանգվածն է ընտրել, այլ հենց իրենք` այն էլ քաստինգով: Թե որքանով այս գործընթացը միս ու արյուն կստանա, «Իրավունքի» տեղեկություններով, այդքան էլ էական չէ ՔՊ-ականների համար: Բայց այս թեման ակտուալ պահելը կունենա կարեւոր նշանակություն, ինչպես իրենք են ասում` ընդդիմությանը «մաշեցնելու» համար:

Հույս ունեն` այդ «չալաղաջ» պաշտոնների համար կգտնվեն ընդդիմադիրներ, որոնք պատրաստ են անցնել իրենց գործընկերների վրայով եւ ստվերային պայմանավորվածությունների մեջ մտնել իշխանության հետ»:

Առավելմանրամասն՝թերթիայսօրվահամարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր