Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 հուլ 2022 17:05

Թուրքայի ՊՆ-ի խոստովանությունը.Ալիևի առաջնորդությամբ ադրբեջանցիները 44 օրվա ընթացքում մեծ հաղթանակով այդ սխալ հաշվարկները փոխեց

Հուլիսի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հարցազրույց է տվել թուրքական «Haber global» լրատվականին, որում անդրադարձ է կատարել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ռազմական բաղադրիչին՝ կարևոր մանրամասներ և շեշտադրումներ կատարելով։

Այսպես, անդրադառնալով թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությանը՝ Աքարը նշել է․ «Ադրբեջանը մեր եղբայրն է։ Այս հարցում թո՛ղ ոչ ոք կասկած չունենա։ Մենք իսկապես մեկ ազգ, երկու պետություն ենք։ Հատկապես 44-օրյա հաջող գործողությունից հետո մենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ դարձանք մեկ ամբողջություն։ Մենք տարիներ շարունակ ադրբեջանցի մեր եղբայրների՝ Ադրբեջանի թուրքի ցավը, տառապանքը մեր ներսում զգացել ենք։ 30 տարի այդ այսպես կոչված խաղաղության քարոզիչները, ԵԱՀԿ Մինսկի խումբը  ոչինչ չեն արել։ Մեկ միլիոնից ավել փախստական, 20% օկուպացված հայրենիք, Խոջալուի կոտորած և դրա դիմաց ամբողջ աշխարհը աչքը չթարթեց»։

Այնուհետև Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Արցախյան երրորդ պատերազմին՝ փաստելով, որ պատերազմը սկսել էր Ադրբեջանը. «Ադրբեջանը մենակ չէ։ Մեր եղբայրները ասեցին «բավական է արդեն», և ադրբեջանական գործողությունները սկսվեցին, Ալիևի առաջնորդությամբ ադրբեջանական բանակը 44 օրվա ընթացքում մեծ հաղթանակով այդ սխալ հաշվարկները փոխեց։ Մենք այդ հարցում մեր ձեռքից եկածը փորձեցինք անել եղբայրության շրջանակում։ Եվ ստացված արդյունքից գոհ ենք։ Մեր հարաբերությունները այդ գործողության ընթացքում և դրանից հետո ձեռնարկված միջոցառումների շրջանակներում շարունակվում են»։

Խոսելով Ադրբեջանի հետ համագործակցության նոր մակարդակի մասին՝ Աքարը արձանագրել է, որ երկու պետությունների բանակը միասնական տրամաբանությամբ է գործում. «Մի կողմից զինվորական կրթության ոլորտում համագործակցությունը, մյուս կողմից զորավարժությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում անհրաժեշտ ձեռնարվելիք քայլերը ինտենսիվորեն շարունակվում են։ Մեր աշխատանքները իսկապես շարունակվում են որպես մեկ բանակ։ Ադրբեջանական բանակի կրթության, զորավարժությունների, խորհրդակցության, ականապատ տարածքների մաքրման ոլորտում հնարավոր ամեն ինչ անում ենք։ Մեր համագործակցությունը գնալով աճելու է։ Եվ իրոք, մեկ ազգ երկու պետություն իրականությունը շատ հստակորեն ցույց ենք տալու»։

Աքարն անդրադարձել է նաև Հայաստանին. «Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը սպառալիք չէ երրորդ կողմի համար։ Ընդհակառակը, Հայաստանն էլ ներառյալ՝ Կովկասի խաղաղության, կայունության, առաջընթացի համար կարևոր երաշխիք է։ Մենք կրկին ասում ենք, որ մեր նպատակը Կովկասի երկրների երկխոսությունը, համաձայնության գալը, հանդիպումները և խնդիրների խաղաղ ճանապարհով լուծումն է, ինչը բոլորի օգտին է»։

Իր ելույթում Աքարը ևս մեկ անգամ շեշտել է Սիրիայում ռազմական գործողութոյւն իրականացնելու վճռականության մասին՝ նշելով․ «Մենք հարգում ենք մեր հարևանների սահմանները և ինքնիշխանությունը։ Սակայն մենք վճռական ենք մեր ժողովրդին ահաբեկչության աղետից փրկելու, մեր սահմաններից այն կողմ ահաբեկչության բները վերացնելու հարցում։ Մեր բոլոր գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքին։ Մեզ համար գլխավորը 85 միլիոնի անվտագությունն է։ Մեր նշանակետը այն տեղն է, որտեղ ահաբեկիչն է։ Մեր նախագահի գլխավորությամբ մենք վճռական պետք եղածը անելու հարցում»։

Չնայած պաշտոնական հռետորաբանության մեջ խաղաղասիրական կեղծ հայտարարություններին՝ ականատես ենք տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության կտրուկ աճին։ «Հարգելով» հարևանների սահմանները և ինքնիշխանությունը՝  Թուրքիան հերթական ռազմական ներխուժումներն է իրականացնում միջազգայնորեն ճանաչված սահմաններով ինքնիշխան մերձավորարևելյան երկրներ, նախ՝ Իրաք, ապա՝ Սիրիա, «անվտանգության գոտիներ» ստեղծելով, իրականում՝ նվաճելով տարածքներ այդ պետություններից։

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, ապա դրանց ինտենսիվ զարգացումը, հակառակ Աքարի պնդումներին,  լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, ինչի վառ ապացույցն են «Շուշիի հռչակագիրը», աննախադեպ հաճախ կազմակերպվող համատեղ զորավարժությունները, ադրբեջանցի սպաների ուսուցումը Թուրքիայում և այլն։ Այն, որ Թուրքիան Ադրբեջանի համար կարևորագույն ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, ակնհայտ է։ Դա դրսևորվել է առաջին հերթին «մեկ բանակ»-ի ձևավորման միջոցով, որը ներառել է ռազմական մատակարարումներ, թուրք հրահանգիչների խորհրդակցություն և թուրք սպաների անմիջական մասնակցություն։

Անհրաժեշտ է արձանագրել, որ և՛ պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո Մինսկի խումբն ակտիվորեն թիրախավորվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից՝ մեղադրվելով անգործության մեջ։ Դեռ 2020թ․-ի սեպտեմբերի 28-ին Էրդողանը հայտարարել էր, որ Մինսկի խումբը 30 տարի ամեն ինչ արել է հակամարտությունը չլուծելու համար։ Իսկ 2020թ․-ի հոկտեմբերի 24-ին, դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Էրդողանը նշել էր․ «Մինսկի եռյակում ես։ Մինչև այսօր ի՞նչ եք արել։ Օկուպացիայից ադրբեջանական հողերը փրկե՞լ եք։ Ոչ։ Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք, թե ուղարկած զենքերով խաղաղություն կհաստատեք»։ Այսօր էլ Թուրքիայի կողմից աջակցությունը «փոքր եղբորը» շարունակվում է դիվանագիտական հարթակում՝ որպես «առանց նախապայմաններ» կարգավորման գործընթացի փաստացի նախապայման առաջ քաշելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և նրա տարածքային ամբողջականության ճանաչումը ու ճնշումներ գործադրելով «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։ Հենց այս նպատակով էլ շարունակվում է ռազմական ոլորտում համագործակցությունը, որը 2020 թ. հետո նոր թափ է ստացել։
hayaliq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր