Թե ինչ կլինի սեպտեմբերի 2-ին, չգիտենք,իսկ սեպտեմբերի 21-ին գիտենք՝ երգելու է Սպիտակցի Հայկոն.Մարդ ինչքան պետք է անինքնասեր, շահամոլ ու եսակենտրոն լինի, որ...
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2017-06/1498061848_62.thumb.jpg)
«Մարդ ինչքան պետք է միամիտ ու դյուրահավատ լինի, որ իր ապրածն ու տեսածը (թեկուզ բավականին թերացումներով) մի կողմ դնի և կուրորեն հավատա նրանց, ովքեր տարիներով, դրսից ներդրված երկու կոպեկի դիմաց, անխնա սևացնում ու ավերում էին այն ամենը, ինչ ստեղծվել էր ծանր ու դաժան մաքառումների գնով և հանուն որի հազարավոր հայորդիներ տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը...
Մարդ ինչքան պետք է անինքնասեր, շահամոլ ու եսակենտրոն լինի, որ իր իսկ ձեռքով տարիներ շարունակ ստեղծածն ու կառուցածը հիմնահատակ քանդող անհայրենիք ստահակներին այս ամենից հետո շարունակի հավատալ...
Նայում եմ տարիներ առաջ կատարված այս լուսանկարին և ապշում, թե մարդ ինչքան պետք է սեփական անցյալն ատի, որ ունակ լինի հրաժարվել այն ամենից, որով ժամանակին և՜ անհաղթ էր, և՜ հպարտ...
Հ.գ.-Առջևում սեպտեմբերն է՝ հայկական անկախ պետականությունների ստեղծման ամիսը: Տարիներ առաջ՝ այս օրերին, մենք զբաղված էինք տոնական զորահանդեսների նախապատրաստությամբ... Այսօր չգիտենք, թե ինչ է լինելու սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 21-ին արդեն հայտնի է՝ երգելու է Սպիտակցի Հայկոն...»։
![](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/297640348_1551282261954441_7088892243977741130_n.jpg?_nc_cat=104&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=5RFK-IG5UF8AX-sbOn0&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AT-C8Lw2QER20SicI9mG8sjD1nYQtVuxtsF09KPdIoAy0w&oe=62F2C69B)