Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

20 օգոս 2022 11:32

Ինչպիսի մեծահոգություն Բաքվի կողմից՝ օգոստոսի 25-ին եւս 5 օր են ավելացրել` վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է

Օգոստոսի 3-ից սկսած բարձրացավ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի տարհանման եւ Լաչինի այլընտրանքային ճանապարհի գործարկման հարցը: Հայտնի է, որ այս տարածքի բնակիչներին ժամանակ էր տրված մինչեւ օգոստոսի 25-ը դուրս գալ իրենց բնակավայրերից: Ադրբեջանական զինուժը օգոստոսի 26-ին պետք է հայտնվեր այս տարածքում, իսկ ռուս խաղաղապահները պետք է դուրս գային: Մարդիկ արդեն իրերն են տեղափոխում, ոմանք` տներն են այրում, արդեն անջատվել են հոսանքի, գազի, ինտերնետի, հեռախոսակապի ծառայությունները: Եւ չնայած դեռ օգոստոսի 19-նն է ու մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ կա, սակայն տեղահանումը թափով ընթանում է: Այս օրերին ինտենսիվ աշխատում են Լաչինի այլընտրանքային ճանապարհի վրա` այն գրունտային ճանապարհի վրա, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ` մինչեւ հիմնական ճանապարհի կառուցումը, որը կտեւի մոտ 10 ամիս: Մեզ ասացին, որ մի քանի օրից ժամանակավոր ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն:


Սակայն այս ընթացքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել` մենք տեղեկացանք, որ Արցախի իշխանությունների եւ ռուս խաղաղապահների ջանքերով օգոստոսի 25-ի ժամկետը մի փոքր հետաձգվել է: Վերջնաժամկետ են սահմանել սեպտեմբերի 1-ը` եւս 5 օր ավելացնելով տեղափոխության եւ ճանապարհի նորոգման աշխատանքներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր