Օնիկ Գասպարյանը ռուսական շրջանակների հովանու ներքո է.դրա համար նրան չեն դիպչում.«Հրապարակ»

Պարզվում է` նա էլ է ծառայողական պարտականությունները վատ կատարել ու հատկապես տապալել է Լելե Թեփեի հայտնի օպերացիան։ Այնուհետ բոլորը գուժում էին, որ հաջորդը ՊՆ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է, պատերազմի փաստացի հրամանատարը, ում ղեկավարության ներքո են աշխատել վերը նշված անձինք:
Սակայն վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո։ Դա է պատճառը, որ Փաշինյանը չի շարունակում շոուն, եւ Օնիկ Գասպարյանին չեն ընդգրկում։ Իհարկե, նա հանուն իր ռեյտինգի կարող էր նաեւ զանց առնել ռուսների արգելքը, սակայն այլեւս 2018-ի դուխով ղեկավարը չէ, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ գործ էր հարուցում․ 4 տարվա ընթացքում թերեւս հասկացել է ռուսների դեմ դուրս գալու վտանգները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում