Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 նոյ 2022 13:06

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային ռմբակոծության մասին տագնապ, ինչի մասին հայտնի է երկրի թվային հարցերի նախարարության օդային ահազանգման առցանց քարտեզի տվյալներից։


Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, ըստ քարտեզի՝ օդային հարձակման ահազանգը առաջին անգամ հնչել է Ուկրաինայի արևելքում։ 10 րոպեի ընթացքում բոլոր մարզերում ահազանգ է ստացվել:


Ռուսաստանի զինված ուժերի՝ ուկրաինական տարբեր ոլորտների ենթակառուցվածքների վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։


Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին ամբողջ երկրում՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկիվսկ: Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։


Նոյեմբերի 1-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների մոտ 40%-ը վնասվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր