Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 փետ 2023 13:19

Տեսանյութ. Ինչպես են հրեա ծայրահեղականները Երուսաղեմում ներխուժել կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Քրիստոսի հսկա արձանը վայր նետել, պղծել եկեղեցին

Հայոց պատրիարքության Սիոն ամսագրի գլխավոր խմբագիր Ներսեհ Ալոյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Երուսաղեմում երեք հրեա ծայրահեղականներ ներխուժել են «Խաչի ճանապարհի» (Via Dolorosa) երկրորդ կայանում գտնվող կաթոլիկ եկեղեցի, սուրբ խորանից Հիսուս Քրիստոսի հսկա արձանը վայր են նետել, պղծել եկեղեցին ու փորձել են այրել այն:
Բարեբախտաբար եկեղեցու պահակը նկատել է անադեկվատ ծայրահեղականներին և մինչև իսրայելյան ոստիկանների դեպքի վայր ժամանելը, պահակն ինքը փորձել է ձերբակալել նրանցից մեկին:
Ավանդության համաձայն, այս եկեղեցին կառուցվել է Պիղատոսի տան տեղում, որտեղ Քրիստոսին հարցաքննելուց հետո նա հրապարակայնորեն լվաց ձեռքերն ասելով, թե ինքը Հիսուսի արարքների մեջ որևէ անցանք չի տեսնում և պատրաստվում է ազատել նրան»:
Տեսանյութն՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր