Մերձմոսկվայում ավելի քան 50 քրեական հեղինակություն բերման է ենթարկվել , մեծ մասը՝ 48, եղել են ադրբեջանցիներ, հայերից՝ մեկը
![](https://www.tert.am/news_images/1298/3893386_1/befunky_collage_2023_02_07t124430_021.thumb.jpg)
Նախնական տվյալներով՝ հեղինակությունները փետրվարի 6-ի կեսօրին հավաքվել են «Գրանադա» ռեստորանում։ Հանդիպման մասնակիցների մեծ մասը եղել են ադրբեջանցիներ։ Երեկոյան մոտ ռեստորան սկսել են ժամանել ոստիկանության և Ռոսգվարդիայի մեքենաները։ Տարածքը շրջափակվել է։
Ըստ ականատեսների՝ ռեստորանի որոշ այցելուներ փորձել են փախնել, սակայն բերման են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 48 բնիկ ադրբեջանցի, երկու բնիկ դաղստանցի և մեկական Հայաստանի ու Տաջիկստանի ներկայացուցիչ։ Նրանց հեռախոսներն առգրավվել են, ինչպես նաև հինգ տրավմատիկ ատրճանակ։ Գործողությանը մասնակցել է անվտանգության շուրջ հարյուր աշխատակից։
Այժմ բոլոր բերման ենթարկվածները տեղափոխվել են բաժին։ Նրանք ստուգվում են նախկինում կատարված հանցագործություններին առնչություն ունենալու և Ռուսաստանի տարածքում գտնվելու օրինականության համար, նշել է 112 թելեգրամյան ալիքը։