Արհեստական պայթեցո՞ւմ.Աթաթուրքի անունը կրող խոշոր ջրամբարի պատերի վրա ճաքեր են առաջացել, հարակից տարածքը կարող է հայտնվել ջրի տակ
![](https://www.armlife.am/wp-content/uploads/2023/02/ataturqi-anvan-jrambar-700x470.jpg)
Հաստատվում են տեղեկությունները, որ թուրքերը բախվում են վերջին ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած լրջագույն խնդրի կապված Եփրատ գետի վրա տարիներ առաջ կառուցված, Աթաթուրքի անունը կրող խոշոր ջրամբարի հետ: Համարյա 49 միլիարդ ջրատարությամբ ջրամբարի միանգամից մի քանի պատերի վրա ճաքեր են առաջացել:
Հաղորդվում է, որ իրավիճակն առավել քան բարդ է՝ այն աստիճան, որ քննարկվում է անգամ արհեստական պայթեցման սցենարը, ինչի պարագայում 30 կմ շառավղով հարակից տարածքը կարող է հայտնվել ջրի տակ: Սրան ավելանում է ևս մեկ, իրադրությունը ծայրահեղության հասցնող հանգամանք. երկրի ամենամեծ ջրամբարը ջրատարողունակությամբ աշխարհում 6-րդն է, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալով առաջինը Թուրքիայում, 5-րդ հիդրոհանգույցը աշխարհում:
Թուրքիայի ջրային պաշարների կառավարման գլխավոր վարչության մասնագետների գնահատմամբ ջրամբարը սնող թունելների համակարգի փլուզումը ներկայում դիտարկվող ուժեղ սեյսմոակտիվության ֆոնին կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ: