Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ          Տեսանյութ.Խնդրում եմ, գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք, նա ադեկվատ չէ, հավասարակշիռ չէ, այս պաշտոնի համար չէ       «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին, կան տուժածներ    

14 փետ 2023 13:14

Էստուկյանը հերքում է «հայ փրկարարների թալանի» մասին իր անունից ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածվող լուրերը

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը հերքում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում իր անունից տարածվող այն լուրերը, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսը թալանով են զբաղվել Թուրքիայում։
Նշենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում Էստուկյանի անունից լուրեր են տարածվում, որ իբրև թե հայ փրկարարներից երկուսին ոստիկանները բռնել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել է մահացածների անձնական ու թանկարժեք իրերը։
«Ֆեյք լուրեր են դրանք` ես որևէ մեկին նման բան չեմ ասել։ Իրականությանը բացարձակապես չի համապատասխանում և այդ մասին առաջին անգամ ձեզնից եմ լսում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էստուկյանը։
Նա նշեց նաև, որ այսօր առավոտյան խոսել է Թուրքիայում գտնվող հայ փրկարարների հետ` նրանք կարող է այսօր իսկ վերադառնան, քանի որ փրկարարները խումբ առ խումբ արդեն հեռանում են Թուրքիայից։
Միաժամանակ, Էստուկյանը հայտնեց, որ հայ համայնքից ընդհանուր առմամբ 11 մարդ է զոհվել` անհետ կորածներ և փլատակների տակ մնացած հայեր այլևս չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր