Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

13 փետ 2023 14:17

Թուրքիայում փլատակներից դուրս բերված փոքրիկ Վարդանի և մոր կյանքին վտանգ է սպառնում.մարդիկ փրկվում են, սակայն հիվանդանոցում մահանում են

Թուրքիայում փլատակներից դուրս բերված մի քանի ամսական Վարդանի և նրա մոր` Յասմինի կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Մենք այս ընթացքում լսում ենք այնպիսի անձանց մասին, որոնք փրկվում են, սակայն հիվանդանոցում մահանում են։ Այսքան երկար ժամանակ մայրն ու երեխան փլատակներում էին, և նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Նրանց վիճակն այդքան էլ լավ չէ»,– նշեց Էստուկյանը։
Նրա խոսքով` ներկայում Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներից 10 մարդ է մահացել և նրանց արդեն հուղարկավորել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր