Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի          Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են       ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին    

15 փետ 2023 13:30

Գերմանիայում վառել են Թուրքիայի համար հավաքված մարդասիրական օգնությունը,ողջ օգնությունը ոչնչացվել է

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում վառել են մարդասիրական օգնությունը, որը հավաքվել էր Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։


Տեղեկատվության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը, կրակը հանգցրել են 30 հրշեջներ։ Հավաքված ողջ օգնությունը ոչնչացվել է։


«Այս պահին ոչինչ չենք կարող ասել հրդեհի պատճառների մասին։ Ուսումնասիրվում են տեսախցիկների ֆիքսած կադրերը։ Կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես երկու մարդ հանում են Թուրքիայի դրոշն ու այն նետում կրակի մեջ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր