Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 մայիս 2023 13:36

Թուրքիան այժմ ամենուր է՝ ցամաքում, ծովում ու սուզանավում, օդում ու տիեզերքում, հզոր կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն ենք աշխարհում

«Թուրքիան այժմ ամենուր է»․ ասել է Էրդողանն ու ներկայացրել է 5-րդ սերնդի նոր թուրքական կործանիչըՄայիսի 02, 2023 | 13:10
Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով «KAAN» ազգային մարտական ինքնաթիռ, մենք այսօր ականատեսն ենք պաշտպանության և ավիացիայի ոլորտում պատմական օրերից մեկին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ապագայի հարյուրամյակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր թուրքական օդատիեզերական արդյունաբերությունը (TAI) մայրաքաղաք Անկարայում՝ իր ինքնաթիռները ներկայացնելու նպատակով, ներառյալ KAAN-ը, գրել է «Անադոլու» գործակալությունը։
«Թուրքիան այժմ ամենուր է՝ ցամաքում, ծովում ու սուզանավում, օդում ու տիեզերքում»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ այս ինքնաթիռը կփոխարինի նաեւ Թուրքիայի զինված ուժերում առկա ամերիկյան F-16 կործանիչներին։ «KAAN»-ը կհամալրվի տեղական զինամթերքով։
Ինքնաթիռը, որի համար նախագիծը սկսվել է 2016 թվականին, գործարկվել է մարտին:
21 մետրանոց ինքնաթիռը կարող է զարգացնել 1,8 մախ առավելագույն արագություն՝ շնորհիվ իր երկվորյակ շարժիչների, որոնք կարող են արտադրել 29,000 ֆունտ (13,000 կիլոգրամ) մղում:
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ KAAN-ն ունի մի քանի առանձնահատկություններ, ինչպիսիք են իրավիճակային իրազեկվածությունը, օդաչուի օպտիմիզացված ծանրաբեռնվածությունը, մարտական վնասների հայտնաբերումը, նոր սերնդի առաքելության համակարգերը, ցածր դիտելիությունը, ճշգրիտ հարվածն ու զենքի ներքին պահոցը:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր