Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

09 մայիս 2023 17:43

Պետք է պայքարել, ուրիշ տարբերակ չկա, թույլ չենք տա ոտքերը սրբեն ու անցնեն մեր վրով , որ մեր անձնագրերը ստուգի ուրիշ պետություն

Մայիսի 9-ը միշտ լինելու է մեր տոնը, միշտ հիշվելու են մեր հաղթանակները եւ կերտվելու են նոր հաղթանակներ, ես դրանում համոզված եմ. սա Արցախի կաւերոր օրերից է, ես ուրախ եմ, որ երիտասարդներն են այստեղ կանգած, դուք եք սա սկսել: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի  նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Մենք բոլորս իրար հետ միասին գծել էինք մեր կարմիր գծերը եւ ասել, որ դա անընդունելի է արցախցիների համար: Դրանք 6-ն են: Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց այդ կարմիր գիծը՝ դնելով անցակետ»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանի խոսքով, միակ տարբերակը մնացել է պայքարելը. «Պետք է պայքարել, ուրիշ տարբերակ չկա, այլապես դու դառնում ես ոչ արժանապատիվ մարդ, որի վրա կարելի է ոտքերը սրբել ու անցնել: Կարմիր գիծը բոլորիս համար պետք է հստակ լինի, որովհետեւ մենք իրավունք չունենք ենթարկվելու, որ մեր անձնագրերը ստուգի ուրիշ պետություն: Ոչ ոք չպետք է սահմանափակի մեր ազատ ելք ու մուտքը Հայաստան:

149 օր մենք շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս: Դուք գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, մենք ունենք ահավոր շատ խնդիրներ, բայց մենք դիմանում ենք ու չենք ընկճվում: Այս ճանապարհով ոչ մի ռեինտեգրացիայի մասին խոսք չի կարող լինել, սա ռեօկուպացիա է: Ասենք ոչ ռեօկուպացիային: Մենք պաշտպանում ենք մեր տները, մեր գերեզմանները, մեր հողի վրա ապրելու մեր իրավունքը: Մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվել, մենք ուղղակի ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հողի վրա:

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք չեն կարող լինել ադրբեջանական հիմքի վրա, դրանք պետք է լինեն իրար հարգելու վրա: բանակցությունները պետք է լինեն այն ժամանակ, երբ մենք կարողանանք աշխարհին ասել՝ մենք որպես անկախ Արցախ կարող ենք նստել եւ խոսել հարեւանների հետ:

1988-ից մենք ունենք նպատակ՝ ունենալ ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախ ու այդ նպատակը չի փոխվել: Այսօր այս երիտասարդներն ասում են՝ լուծեք հարցերը, չեք կարող լուծել, մենք ենք լուծելու, ոնց կարողանանք, այդպես էլ կլուծենք: Բայց մենք ուրիշ ճանապարհ չունենք»,-հայտարարեց նախկին պետնախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր