Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 հուն 2023 12:35

ԱՀԱԶԱՆԳ. Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ հայտնվել են զուգարանի թղթի արտադրամասում,որոնց մեջ են նաև մեր հայ հերոսները

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակ է գրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ահազանգելով, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ հայտնվել են թղթի վերամշակման արտադրամասում։


«Բոլորովին վերջերս պարզել եմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի հարյուրավոր բնօրինակ լուսանկարներ հայտնվել են թղթի վերամշակման արտադրամասում, իսկ ավելի ստույգ՝ զուգարանի թղթի արտադրամասում։ Լուսանկարչական այդ նյութն առնչվում է Հայրենական պատերազմում հայերի մասնակցությանը եւ հիմնականում արված է 1941-1945 թթ․՝ ներկայացնելով հայ զինվորների ու սպաների, օդաչուների, զորահրամանատարների բնօրինակ լուսանկարները։ Լուսանկարների մեծ մասը կրում է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայրենական մեծ պատերազմի կաբինետի եռանկյունաձեւ կնիքը։ Ավելին, լուսանկարների մի մասի վրա առկա են վերոնշյալ ինստիտուտին նվիրաբերելու ընծայագրեր։ Լուսանկարների մի մասը հաջողվել է փրկել կորստից՝ դրանք գնելու արդյունքում, սակայն տակավին հայտնի չէ, թե քանի միավոր է անդառնալի կորել կամ հայտնվել այլ անձանց մոտ»։


Այս առիթով ԳԱԱ պատմության ինստիտուտը պարզաբանմամբ է հանդես եկել՝ նշելով, որ դեռեւս 1943 թ. ակադեմիայի նախագահության նախաձեռնությամբ ինստիտուտում ստեղծված Հայրենական մեծ պատերազմի պատմության կաբինետը գոյություն է ունեցել մինչեւ 1970-ական թթ., երբ հիմնադրվել է Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժինը. «1992 թ. բաժիններին փոխարինել են գիտահետազոտական թեմատիկ խմբերը։ 1990-ական թթ. սկզբներից Հայրենական մեծ պատերազմին վերաբերող նյութերը պարբերաբար արխիվացվել են Հայաստանի ազգային արխիվի կողմից, որոշ մասը տրամադրվել է Հայաստանի ազգային գրադարանին, մնացածն էլ պահվում է Պատմության ինստիտուտում։ Ինչ վերաբերում է վաղուց լուծարված՝ Հայրենական պատերազմի պատմության կաբինետի եռանկյունաձեւ կնիքով լուսանկարներին, որոնց մասին նշված է համացանցում հայտնված մի գրառման մեջ, ինստիտուտը տեղեկություններ չունի։ Վերոնշյալի մասին պաշտոնական գրությամբ տեղեկացվել է ակադեմիայի նախագահությանը»,- ասված է նամակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր