ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի հաշվին ավելի քան 3 միլիոն դրամ է փոխանցվել․ «Հրապարակ»          Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ»       Տիեզերքից մեծ անակնկալներ են սպասվում կենդանակերպի այս նշանների համար    

20 հուն 2023 22:26

«Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, այդ մասին հայտնում է կուսակցությունը․

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մեսրոպ Առաքելյանի քաղաքական և կառավարման լուրջ փորձառությունը, հմտությունները և հանրության հետ արդյունավետ շփում կազմակերպելու նրա կարողությունները։

Մեսրոպ Առաքելյանը համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրումից անմիջապես հետո՝ նախորդ 2 տարիների ավագանու ընտրությունների արդյունքում ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր