Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հուլ 2023 13:49

«Երբ Արցախը սովահարության եզրին է, ի՞նչ համահայկական խաղեր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Արցախը սովահարության եզրին է, ի՞նչ համահայկական խաղեր
Տավուշի մարզպետի աշխատակազմը գովազդում է Գյումրիում կայանալիք համահայկական 8-րդ խաղերը։ Մարզպետարանի տարածած հայտարարության մեջ նշված է․ «Արդեն 25 տարի, 8-րդ անգամ, ուժի ու երիտասարդության տոն հայրենիքում՝ աշխարհի հայերի մասնակցությամբ: Օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղի կունենա 8-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը և մարզական մեծ շքերթ: Միասնություն սպորտով՝ համահայկական խաղերի մայրաքաղաք, չեմպիոնների քաղաք Գյումրիից»:
Արցախը շրջափակված է, 120 հազար մարդ սովահարության եզրին է, նրանց սպառնում է բռնագաղթ կամ ցեղասպանություն, ի՞նչ համահայկական խաղեր։ Համահայկականի մեջ Արցախն արդեն չի մտնո՞ւմ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր