Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է       Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին    

25 օգոս 2023 12:22

Ուկրաինական 42 ԱԹՍ-ների հարձակումը Ռուսաստանի վրա

Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակում իրականացնել ՌԴ տարածքում։ Դրանցից 9-ը ոչնչացվել են Ղրիմի երկնքում, ևս 33-ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«ՀՕՊ միջոցները 42 անօդաչու են հայտնաբերել։ Ղրիմի տարածքում 9 ԱԹՍ ոչնչացվել է, 33-ը ճնշվել են ՌԷՊ միջոցներով և կործանվել` չհասնելով թիրախին»,- մանրամասնում են ՊՆ-ից։

Նշվում է նաև, որ Կիևն օգտագործել է ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր:

Ավելի վաղ Սևաստոպոլի մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ Խերսոնես հրվանդանի շրջանում ծովի վրա մի քանի անօդաչու է ոչնչացվել, տուժածներ և ավերածություններ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր