Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի          Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր       Մերժում ենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետին․ Շվեյցարիայի թեմ    

21 հուլ 2022 10:49

Միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ Կիևի արձակած ԱԹՍ–ները ատոմակայանի վրա չեն հանգեցրել տեխնածին աղետի

Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա ուկրաինական կամիկաձե ԱԹՍ–ների հարձակումը միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ չի հանգեցրել կայանի սարքավորումների վնասմանը և տեխնածին աղետի առաջացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Չեն դադարում Կիևի ռեժիմի սադրանքները Ուկրաինայի ատոմային էներգետիկայի օբյեկտների նկատմամբ, որոնք սպառնում են նրանց անվտանգությանը», –այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Միզինցևը:
«Այսպես, 2022 թվականի հուլիսի 18-ին ուկրաինական ազգայնական կազմավորումները «կամիկաձե» տիպի երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված են հասցրել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքում գտնվող օբյեկտներին (մեկ անօդաչու թռչող սարք ոչնչացվել է ԱԷԿ-ի մերձակայքում): Միայն երջանիկ պատահականության շնորհիվ է, որ դա չի հանգեցրել կայանի սարքավորումների վնասմանը և տեխնածին աղետի առաջացմանը», - ասել է գեներալը։
Միզինցևի խոսքով` Ռուսաստանը ՄԱԿ-ին, ՄԱԳԱՏԷ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին հերթական անգամ կոչ է անում «ազդեցություն գործել պաշտոնական Կիևի վրա և գործուն միջոցներ ձեռնարկել ռադիացիոն-վտանգավոր օբյեկտներում սադրանքներ թույլ չտալու համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր