Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

28 օգոս 2023 13:13

Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, այնուհետև վերադարձել․ պարզաբանում

Տեղեկությունը Tert.am-ին հայտնեցին «ՆովԷյր» ավիաընկերությունից։

Ըստ ընկերության՝ չվերթը հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։

«Ինքնաթիռը ժամանակին օդ է բարձրացել, բայց Կապանում եղանակային պայմանների պատճառով, մասնավորապես՝ տեսանելիություն չլինելու հետևանքով վերադարձել է՝ «Զվարթնոց»,- մանրամասնեցին ավիաընկերությունից։

Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օդանավի վայրէջք չկատարելու պատճառն ամենևին էլ եղանակային պայմանները չեն եղել։

Համաձայն շրջանառվող  լուրերի՝  առավոտյան Կապանի «Սյունիք» օդանավակայանի մոտակայքից լսվել են ավտոմատի կրակահերթեր, սակայն պարզ չէ՝ արդյոք կրկին թիրախավորվել էր օդանավակայանը, թե՝ ոչ։

Տեղեկատվության իսկությունը Tert.am-ը փորձեց պարզել ԱԱԾ-ից, սակայն, այն պատկան կառույցի կողմից չհաստատվեց։

ԱԱԾ-ից փոխանցեցին, որ այս պահի դրությամբ նման տեղեկություններ չունեն։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ի Երևան–Կապան–Երևան չվերթը դարձյալ չէր կայացել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

Երևան–Կապան–Երևան կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեք սկսվում է 20.000 դրամից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր