Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև          Նախաքննության ավարտի մասին հայտարարությունը նպատակ ունի կանխել Դավիթ Մինասյանի ազատ արձակումը       «Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին    

07 հոկ 2023 11:09

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը, չվերթները հետաձվել են

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» երեք օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 17 չվերթ, ևս 5-ը չեղարկվել է:

Այս մասին գրում է tass-ը:

«Վնուկովո»-ում 8 չվերթ է հետաձգվել, 2-ը չեղարկվել են, իսկ «Դոմոդեդովո»-ում 4 չվերթ հետաձգվել են, 2-ը չեղարկվել են։

5 չվերթ դեպի «Շերեմետևո» հետաձգվել է, ևս 1-ը՝ չեղարկվել։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Իստրա քաղաքային շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր