Տեսանյութ.Ո՞վ էր հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները»          Որպես «սկանդալային երևույթ» թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը       Տեսանյութ.«Վերջին շրջանի հաղթանակած միակ գեներալն է». Գրիգորի Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի երթին    

28 հոկ 2023 11:25

Անկլավների հետ կապված՝ Ադրբեջանը որեւէ իրավական փաստաթուղթ, որեւէ հենք չի ներկայացրել առ այն, որ Հայաստանի տարածքում կան անկլավներ

Անկլավների հետ կապված՝ Ադրբեջանը որեւէ իրավական փաստաթուղթ, որեւէ հենք չի ներկայացրել առ այն, որ Հայաստանի տարածքում կան անկլավներ«Խաղաղության պայմանագրի» եւ արտաքին քաղաքական տարբեր թեմաների շուրջ «Հրապարակը»  զրուցել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ։

-Մինչեւ տարեվերջ «խաղաղության պայմանագիրը» կնքելու պատրաստակամություն հայտնած Նիկոլ Փաշինյանի հետ Ալիեւն արդեն 2 անգամ հրաժարվում է հանդիպման գնալ։ Բաքվի ղեկավարը ե՛ւ Գրանադա, ե՛ւ Բրյուսել չմեկնեց՝ ծիծաղելի պատճառաբանությամբ։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կկնքվի «խաղաղության պայմանագիր»։

-Ես չեմ կարող քննարկել Ալիեւի վարքը, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի համար ամենակարեւոր խնդիրն է՝ հասնել «խաղաղության պայմանագրի» կնքմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

-Բայց Ալիեւն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում Փաշինյանի հետ հանդիպել արեւմտյան հարթակներում, ինչո՞ւ։

-Ալիեւը չի ասում, թե ինչու չի գնում։ Բրյուսել չգնալու պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ ժամանակի խնդիր կա։ Ես կարծում եմ, որ Արեւմուտքը պետք է ավելի կոշտ լինի Ադրբեջանի իշխանության հետ։ Արեւմուտքում կար մոտեցում՝ հնարավորինս մեղմ խոսելու վերաբերյալ, որպեսզի իրենց կողմից տրամադրվող հարթակը շարունակվի գործածվել։ Փորձը ցույց տվեց, որ մեղմ խոսելը, իրերն իրենց անունով չկոչելը բերեցին նրան, որ հիմա Ադրբեջանի ղեկավարությունն իրեն այսպես է պահում։ Եթե Ալիեւը երկու անգամ հրաժարվել է, դեռ չի նշանակում, որ այդ դուռը փակված է։ Մեր գործընկերները շարունակելու են աշխատել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Ես հույս ունեմ, որ մոտակա նիստերի ընթացքում կկարողանանք վերջնական տեսքի բերել «խաղաղության պայմանագիրը» եւ այն ստորագրել։ 

-Նիկոլ Փաշինյանը 2020թ․ պատերազմից հետո միջազգային գրեթե բոլոր հարթակներում խոսել է ՀԱՊԿ-ի անարդյունավետ աշխատանքի մասին, իշխանական պատգամավորներ էլ կան՝ խոսում են այս կազմակերպությունից դուրս գալու կարեւորության մասին, քանի որ նման պայման է դրել Արեւմուտքը․ Հայաստանը դուրս կգա, կօգնեն։ Արեւմտյան ո՞ր երկիրն է նման պահանջ ներկայացնում։

-Այդ թեզը սպառված թեզ է՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո։ Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ ճնշումներին, ապա Հայաստանն ինքնիշխան, սուվերեն երկիր է եւ ինքն է որոշում, թե որտեղից դուրս գա, ում դիմի կամ չդիմի։ Ես որեւէ տեղեկություն չունեմ առ այն, որ Արեւմուտքից Հայաստանի վրա ճնշում են գործադրում՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, եւ չի էլ կարող ընդունել։ 

-Պաշտոնական Բաքուն Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետր տարածքը ճանաչելու մասին հայտարարություն արե՞լ է որեւէ հարթակում։

-Շառլ Միշելի հայտարարությամբ՝ այո, առանձին հայտարարությամբ, դեռեւս ոչ։

-Սա կարո՞ղ է պատերազմի պատրաստության սպառնալիք լինել Հայաստանի համար, խոսվում է անկլավների վերադարձի մասին՝ որո՞նք են այդ անկլավները։ 

-Անկլավների հետ կապված՝ Ադրբեջանը որեւէ իրավական փաստաթուղթ, որեւէ հենք չի ներկայացրել առ այն, որ Հայաստանի տարածքում կան անկլավներ։ Բայց նման հայտարարություններ արվել են եւ շարունակվում են արվել։ Երբ իրավական փաստաթղթեր կներկայացվեն, քննարկման առարկա կդառնա դելիմիտացիայի շրջանակում։ Քանի դեռ փաստաթղթեր չեն ներկայացվել, անիմաստ է անկլավների փոխանակման հարցն էլ քննարկել։ Ուղղակի Հայաստանն ազատ ժողովրդավարական երկիր է, մեր մամուլում ամեն ինչ քննարկվում է։ Պատերազմի սպառնալիքի մասին մամուլում անդադար խոսելը մեզ վախի մթնոլորտում պահելու համատեքստում է։ Ես չեմ ասում, որ պետք է ձեռքներս ծալած նստենք, բայց անդադար խոսելն էլ է սխալ։ Այո, պետք է սթափ եւ զգոն լինել՝ ամեն մի մարտահրավերի։

-Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է խոսում ադրբեջանական անկլավների մասին։

-Իսկ Ադրբեջանը դրա մասին խոսե՞լ է: Եթե կան, ապա իրավական ընթացակարգով թող ներկայացնեն։ Եթե որեւէ թվականի քարտեզով նշված տարածքներ կան, դա դեռ չի նշանակում, որ դրանք Ադրբեջանին են պատկանում։ 

-Ինչո՞ւ այլեւս չեն հանդիպում Ադրբեջանի ու Հայաստանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովները։

-Այո, հանդիպումը շատ վաղուց է եղել, եւ ես կարծում եմ, որ դա Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման արդյունք է, որովհետեւ հայկական կողմը երբեւէ չի խուսափել այդ հանդիպումներից։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էլ շոշափելի արդյունքներ չկան, ի՞նչ է կատարվում այս ճակատում։ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումներ այլեւս տեղի չեն ունենում, ո՞րն է պատճառը, Թուրքիան նոր պահանջնե՞ր է ներկայացրել Հայաստանին։ 

-Թուրքիայից հստակ հնչում են հայտարարություններ այն մասին, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց ապահովելու պարագայում պրոգրես կլինի նաեւ հայ-թուրքական հարաբերություններում։ Դուք տեսնում եք, որ մենք չունենք ստորագրված «խաղաղության պայմանագիր», իսկ սա նշանակում է, որ չունենք տեղաշարժ նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Այդուհանդերձ նշեմ, որ չեն չեղարկվել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ երրորդ երկրների համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու վերաբերյալ։ 

-Հայկական կողմը Թուրքիայի բանագնաց Քըլըչի հետ հանդիպման առաջարկ արե՞լ է։

-Օրեր առաջ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարին՝ Իրանում։ Ես կարծում եմ՝ այդ հանդիպման ժամանակ Ձեր նշած հարցերը բարձրացվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր