Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում          Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու       Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում    

30 հոկ 2023 12:30

Տեսանյութ.Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մերձակայքում 2 պայթյուն է որոտացել

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում երկու պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը՝ Խիմկիի միջազգային մայրուղում այրվում է բենզալցակայան և երկու ավտոմեքենա։

«Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երկու մարդ է տուժել։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք նախ երկու պայթյունի ձայն են լսել, որից հետո կրակի բոցեր են տեսել։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության աշխատակիցները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Mash հեռագրային ալիքը պարզաբանում է, որ հրդեհը տեղի է ունեցել Կլյազմա թաղամասի գազալցակայանում. պահեստավորման բաքը պայթել է, ինչի հետևանքով մի քանի մեքենա է բռնկվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր