Հունիսի 17-ին և18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          ԱԺ-ն մերժեց օրակարգում ընդգրկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը       Հունիսի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

27 նոյ 2023 10:00

Տեսանյութ. Սոչիում պատրաստվում են ամենաուժեղ փոթորիկին.Բնակիչներին հորդորում են տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում

Ռուսաստանի Կրասնոդարի օպերատիվ շտաբի տվյալներով, այդ շրջանում սպասվում են փոթորիկ, անձրևներ հեղեղի վտանգով։ Սպասվում է 6 բալանոց փոթորիկ, քամու արագությունը կարող է հասնել 30 մ/վ-ի։

Սպասվում է գետերի մակարդակի բարձրացում, Սոչիի տարածքում հնարավոր են սելավներ։ Այստեղ արդեն զգացվում է քամու շունչը, ծառերն ընկել են երկաթուղային գծի վրա, իսկ Ադլերում՝ կանգառում։ Ուղևորատար գնացքների շարժը հետաձգվում է:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նախալեռնային գոտում չեն  բացառվում տորնադոները և ձյան տեղումները։Անապայում, Նովոռոսիյսկում և Գելենջիկում ալիքները կարող են հասնել 8 մետրի:

Ղրիմում արդեն մոլեգնում է վատ եղանակը։ Եղանակային պայմանների պատճառով երկուշաբթի օրը թերակղզում հանգստյան օր է հայտարարվել, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Բնակիչներին հորդորում են տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։

Ղրիմի ղեկավարի խորհրդական Կրյուչկովը հայտնել է, որ դադարեցվել է տրոլեյբուսի երթևեկությունը Սիմֆերոպոլ-Յալթա ճանապարհին և բուն Սիմֆերոպոլում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր