Հայաստանի համար գազի գինը կարող է զգալիորեն բարձրանալ          Տեքստիլի գծով գործարանները լինելու են Գյումրիում՝ կտորի արտադրությունից մինչև կարի ֆաբրիկաներ       «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, կան վիրավnրներ    

03 դեկ 2023 22:47

Տեսանյութ.Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել, մոխիրը բարձրացել է 15 հազար մետր բարձրության վրա

Ինդոնեզիայում ժայթքել է Մարապի հրաբուխը: Այն գտնվում է երկրի արևմուտքում՝ Սումատրա կղզում։

Փորձագետները գրանցել են մոխրագույն մոխրի հսկա սյուն, որը թեքվել է դեպի արևելք։ «Ժայթքումը շարունակվում է։

Մոխիրը բարձրացել է ավելի քան 15 հազար մետր բարձրության վրա։ Հրաբխի բարձրությունը 2891 մետր է։ Իշխանությունները հայտարարել են տագնապի չորս մակարդակներից երրորդը և փակել Մարապիի շրջակայքը:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ մի քանի գյուղ մոխրի տակ է հայտնվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր