Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

30 դեկ 2023 14:39

ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ-ի ղեկավարության որոշումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է.ռուս խաղաղապահների տեղակայման հարցը ՌԴ-ն քննարկում է միայն Ադրբեջանի հետ

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Ռուսաստանը քննարկում է միայն Ադրբեջանի հետ։ РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։


Նա հիշեցրել է, որ խաղաղապահների զորամիավորումը Ղարաբաղում տեղակայվել է  2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հիման վրա։  Այն չի չեղարկվել եւ խաղաղապահները այնտեղ կմնան մինչեւ 2025 թվականի դեկտեմբերը՝ հետագայում ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։




Դիվանագետն ավելացրել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի ղեկավարության որոշումից հետո, որն ամրագրվել է Պրահայի հռչակագրով, իրավիճակը կտրուկ փոխվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր