Մեր ենթակառուցվածքների վրա երեկվա Իսրայելի կողմից իրականացված հարվածներին արձագանքը մեր ուժերի միայն մի փոքր մասն էր          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, բայց նրան թույլ չեն տալիս լքել երկիրը    

20 հուն 2024 14:30

Տեսանյութ.«Москва слезами не верит».Ի՞նչ պատճառով են իշխանությունները ՀՀ-ն ներքաշում արտաքին քաղաքական արկածախնդրության մեջ

«Москва слезами не верит».Ի՞նչ պատճառով են իշխանությունները ՀՀ-ն ներքաշում արտաքին քաղաքական արկածախնդրության մեջ(Ի՞նչ պատճառով են իշխանությունները ՀՀ-ն ներքաշում արտաքին քաղաքական արկածախնդրության մեջ)


Իլհամ Ալիևի վերջերս տված հարցազրույցը հստակ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը ձախողվել է, և պաշտոնական Բաքուն և Անկարան պատրաստվում են Հայաստանի դեմ նոր պատերազմի։


Ստեղծված պայմաններում ակնհայտ էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնարկեին իրավիճակի արագ շտկմանն ուղղված քայլեր։ «Հակառուսական իներցիայով» և իր իսկական աշխարհաքաղաքական նախասիրությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարողացավ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղարկել Դավոսի ֆորում՝ մասնակցելու «Զելենսկի խաղաղության բանաձեւի» շուրջ բանակցություններին։ Բանաձեւ, որը նախատեսում է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմական տրիբունալ ստեղծել՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքական ու ռազմական ղեկավարության դեմ, սակայն Հայաստանում տեղեկատվական օրակարգում արդեն որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ ազդարարելով իշխանության ներսում մի շարք գործընթացներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր