ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

08 փետ 2024 14:42

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել արտահերթ նախագահական ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել արտահերթ նախագահական ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբԿրեմլից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել արտահերթ նախագահական ընտրություններում տարած «համոզիչ հաղթանակի» կապակցությամբ․

«Հաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցության հետագա զարգացման հարցում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ըստ Կրեմլի, Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է ուղարկել. «Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ մենք կշարունակենք ակտիվ համատեղ աշխատանքը բոլոր ոլորտներում երկկողմ արդյունավետ համագործակցության, միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում գործընկերային փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Դա, անկասկած, բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից և ընթանում է հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման հունով»,- ասված է հեռագրում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր