Փաշինյանը չի մարսել սեփական ուսապարկերի պահվածքը․ «Հրապարակ»          Նոր ընկերությանն ավելի շատ են վճարելու. «Հրապարակ»       Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում    

20 սեպ 2025 19:12

Հրդեհ է բռնկվել Երևանի արտադրամասերից մեկի չշահագործվող տարածքում

Հրդեհ է բռնկվել Երևանի արտադրամասերից մեկի չշահագործվող տարածքումՍեպտեմբերի 20-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվողշ արտադրամասի պահեստային հատվածի տանիքից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի փողոցում գտնվող արտադրամասի 3-րդ հարկում՝ չշահագործվող տարածքում (մոտ 2000 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։06-ին, մարվել՝ 13։15-ին։ Մոտ 10 քմ հատվածում այրվել են օդափոխման համակարգը և մեկ հաստոց:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շենքի մյուս հատվածներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր