Ալերգիայից խեղդվող, բայց էլեկտրոնային դեղատոմս չունեցող կնոջ համար, ըստ նախարարի, անհրաժեշտ էր շտապօգնություն կանչել։
![Ալերգիայից խեղդվող, բայց էլեկտրոնային դեղատոմս չունեցող կնոջ համար, ըստ նախարարի, անհրաժեշտ էր շտապօգնություն կանչել։ Ալերգիայից խեղդվող, բայց էլեկտրոնային դեղատոմս չունեցող կնոջ համար, ըստ նախարարի, անհրաժեշտ էր շտապօգնություն կանչել։](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-01/1705557355_anahit-avanesyan.jpg)
«Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է եւ պետք է շտապօգնություն կանչել», - ի պատասխան լրագրողի հարցի նշել է նախարարը։
Նրա կարծիքով՝ էլեկտրոնային դեղատոմսերի ընթացակարգին արդեն սովորում են թե դուրս գրողները, թե դրանով սպասարկվողները, իսկ դժվարությունները՝ ժամանակավոր են։
«Խնդիրն օր օրի կարգավորվում է, համարգին սովորում են ու արդեն 90. 000- ից ավել էլեկրոնային դեղատոմս է դուրս գրվել այս օրերի ընթացքում, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը աշխատում է։ Նորից հայցում եմ մեր քաղաքացիների ներողամռտությունը, որովհետեւ ցանկացած նոր համակարգ ներդնելիս, որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները կարողանան սկսել համահունչ աշխատել, մի քանի օրից, կարծում եմ, շատ ավելի խնդիրները կարգավորված կլինեն».- նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև արձագանքել է նախկին առողջապահության նախարար Ա. Թորոսյանի քննադատությանը, թե այս ընթցակարգը լավ բան է, բայց շուտ էր։
«Մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել տարիներ, դարեր, մինչև կլինի ավելի պատրաստված հասարակություն, տեխնիկա և ոչինչ չանել։ Մեր մոտեցումն այն է, որ մեր բոլոր նախանշած բարեփոխումները, պետք է հստակ ժամկետներում իրականացնենք և ցանկացած խնդիրը, որը պրակտիկայում առաջ է գալիս, լուծելով առաջ գնալ։ Համակարգը պատրաստ է, բժիշները պատրաստ են», - վստահեցրել Անահիտ Ավանեսյանը։