Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

20 մար 2024 11:31

Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին տեսակցության ժամանակ թմրանյութ բերած քաղաքացին

Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին տեսակցության ժամանակ թմրանյութ բերած քաղաքացինՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Է․Վ․-ին։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։  

Քաղաքացի Է․Վ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վաչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր