Արմավիր քաղաքում բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Lexus»-ը. 9 վիրшվորներից 3-ը երեխաներ են          Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշեց՝ Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ       Առանձին երկրներ առևտրային պատերազմներ են հրահրում, որոնք լրջորեն խաթարում են համաշխարհային տնտեսությունը    

03 ապր 2024 11:05

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Ապրիլի 6-ի ցերեկը, 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին և 6-ին գիշերը և երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ, 5-ին՝ 18-20 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ին կնվազի 5-7 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր