Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

26 մայիս 2024 12:41

Մայիսի 26-ի ռոմանտիկ հորոսկոպ կենդանակերպի նշանների համար

ռոմանտիկ հորոսկոպ կենդանակերպի նշանների համարԽՈՅԵՐ
Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեր կողքին, քանի որ մտքերով դուք հեռավոր եւ լուսավոր ապագայում կլինեք: Աշխատեք վերադառնալ ներկա եւ ժպտալ սիրելիին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելին նպատակ կունենա ամաչեցնել ձեզ, միգուցե եւ անգիտակցաբար: Մնում է հուսալ, որ նա իր նպատակին կհասնի միայն ձեզ ուրախություն պարգեւելով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին շատ կխանգարեն կողմնակի մարդիկ: Նրանք թույլ չեն տա, որպեսզի նա կենտրոնանա ձեզ հետ հարաբերությունների վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին շատ կզգա ձեր ներկայության կարիքը: Ձեր բացակայության ամեն վայրկյան նա կկարոտի ձեզ, այնպես որ` աշխատեք շատ չբացակայել:

ԿՈՒՅՍԵՐ
Այսօր արժե լսել ընկերների կարծիքը ձեր սիրելիի վերաբերյալ: Դրական, թե բացասական, այնուամենայնիվ, այդ կարծիքը կլինի ավելի օբյեկտիվ, քան ձերը:

ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ ինչ-որ կարեւոր, լուրջ եւ զարմանալի բան կասի, որի մասին դուք երբեք գլխի չէիք ընկնի:

ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր չարժե հույսը դնել սիրելիի վրա: Ցավոք, կարող եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա: Դուք ավելի հեշտ գործը գլուխ կբերեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հեռանկարները, որոնք դուք բավականին հստակ տեսնում էիք առաջիկա օրերի կամ ամսվա համար, այսօր կմշուշվեն: Աշխատեք ցրել առաջացած կասկածները, քանի որ դրանք կխանգարեն ձեր երջանկությանը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօրը ձեր եւ ձեր սիրելիի համար կլինի հիշարժան, քանի որ հենց այսօր կկատարվի մի բան, որն անչափ կարեւոր եւ նշանակալից կլինի ձեր միության համար:

ՋՐՀՈՍՆԵՐ
Որպեսզի գրավեք ձեզ դուր եկած մարդու սիրտը, պետք է 100 տոկոսով վստահ լինեք ձեզ վրա: Փոքր կասկածն անգամ կխանգարի ձեր երազանքի իրականացմանը:

ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, իսկ դա նշանակում է, որ ձեր ցանկացած երազանք կկատարվի, եւ հաջողությունը կժպտա ձեզ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր