Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

24 հուն 2024 12:49

Ինչու է քայլելն այդքան օգտակար մեջքի ցավի կանխարգելման համար

Ինչու է քայլելն այդքան օգտակար մեջքի ցավի կանխարգելման համարThe Lancet հանդեսում հրապարակված իրենց բացահայտումների մեջ գիտնականները հայտարարել են, որ գոտկատեղի ցավից տառաող մեծահասակները, որոնք կանոնավոր քայլում են, կրկնակի ավելի երկար ժամանակ են ունենում ցավերի կրկնությունների միջև, քան նրանք, ովքեր կանոնավոր չեն զբոսնում:

Հետազոտության ավագ հեղինակ Մարկ Հենքոքը և նրա գործընկերները հետազոտել են վերջերս մեջքի ցավից ապաքինված 701 մեծահասակների:

«Հստակ չգիտենք՝ ինչու է քայլելն այդքան օգտակար մեջքի ցավի կանխարգելման համար, բայց, հավանաբար, դա մեղմաճոճ շարժումների, ողնաշարի կառուցվածքների և մկանների ծանրաբեռնվածության և ամրապնդման, թուլացման և սթրեսից ազատվելու, ինչպես նաև տրամադրությունը բարձրացնող էնդորֆինների արտազատման համակցումն է»,- նշել է գիտնականը։

Գիտափորձի մասնակիցների կեսին նշանակվել է 6-ամսյա քայլելու ծրագիր և ֆիզիոթերապևտի հսկողությամբ մի շարք վերապատրաստման դասընթացների, իսկ գիտափորձի մասնակիցների մկուս մասը նշված բուժումներից ոչ մեկը չի ստացել:

Հենքոքը նշում է, որ միջամտության խումբն ակտիվությունը սահմանափակող ավելի քիչ ցավից էր գանգատվում, քան բուժումներ չստացած վերահսկիչ խումբը. առաջին խմբի մասնակիցների ցավի գանգատների միջև ժամանակահատվածը միջինը տևել է 208 օր՝ երկրորդ խմբի՝ 112 օրվա համեմատ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր