Մահվան հաստատումից հետո մարդու գիտակցությունը դեռ կարող է պահպանվել ևս 20 վայրկյան և հնարավոր է նրան վերակենդանացնել
![Մահվան հաստատումից հետո մարդու գիտակցությունը դեռ կարող է պահպանվել ևս 20 վայրկյան և հնարավոր է նրան վերակենդանացնել Մահվան հաստատումից հետո մարդու գիտակցությունը դեռ կարող է պահպանվել ևս 20 վայրկյան և հնարավոր է նրան վերակենդանացնել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-06/1530178798_zhizn-posle-smerti12.jpg)
Երբ սիրտը դադարում է բաբախել, դադարում է ուղեղի արյան մատակարարումը, ինչը հանգեցնում է թթվածնի պակասի անդառնալի հետևանքների, գրում է pravda.ru-ն։ Արդյունքում ուղեղի կեղևը սկսում է չորանալ, և մարդը կորցնում է գիտակցությունը: Նույնիսկ ինտենսիվ վերակենդանացման միջոցառումներն ի վիճակի չեն լինում շտկել այս իրավիճակը։
Նյու Յորքի համալսարանից ամերիկացի գիտնական Սեմ Պառնիան մահվան ֆենոմենի և վերակենդանացման հնարավորությունների վերաբերյալ մի քանի հետազոտություն է անցկացրել։ Նրա աշխատանքը ցույց է տվել, որ մահվան հաստատումից հետո մարդու գիտակցությունը դեռ կարող է պահպանվել ևս 20 վայրկյան։
Ուղեղի կեղևը կարող է գործել սրտի կանգից հետո՝ էլեկտրական ազդանշաններ ուղարկելով: Այս կարճ ժամանակահատվածը մարդուն կյանք վերադառնալու հնարավորություն է ընձեռում։
Բժշկական պրակտիկայից հայտնի է, որ մարմինը կարող է վերականգնել իր գործառույթները մահվանից (սրտի կանգ) հետո 3-6 րոպեի ընթացքում: Կլինիկական մահից հետո ուղեղի էլեկտրական ակտիվությունը աստիճանաբար նվազում է. որոշ հատվածներ մահանում են, մյուսները շարունակում են գործել:
Սակայն նույնիսկ բարեհաջող վերակենդանացման դեպքում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը կարող է խաթարվել՝ հանգեցնելով մտածելու, քայլելու, խոսելու և այլնի ունակության կորստի:
Ամերիկացի հետազոտողները սենսացիոն բացահայտում են արել. կլինիկական մահից հետո մարդու կյանքը հնարավոր է պահպանել 12 ժամվա ընթացքում։ Խոզի ուղեղի վրա արհեստական արյան շրջանառության համակարգ օգտագործող փորձի ժամանակ գիտնականները պարզել են, որ այն բանից հետո, երբ թթվածինը և սննդանյութերը թափանցում են մեռած հյուսվածքներ, ուղեղն ակտիվության նշաններ է ցույց տալիս:
Նյարդային բջիջները արձագանքել են գրգռիչներին, արձանագրվել են թույլ էլեկտրական ազդակներ և իմունային համակարգի արձագանք։ Ուղեղի կառուցվածքների ակտիվության նշաններ նկատվել են ոչ միայն 12 ժամ անց, այլ նաև հետազոտության 1,5 օրվա ընթացքում։