Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում, նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»       Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից՝ իր առանձնատան մասին հրապարակումից. «Հրապարակ»    

24 սեպ 2024 11:26

Կոմիտասի պողոտայում գիշերը 3 մեքենաներ են այրվել. Լուսանկարներ

Կոմիտասի պողոտայում գիշերը 3 մեքենաներ են այրվել. ԼուսանկարներՍեպտեմբերի 24-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտակայքում կայանած «BMW» (վարորդ՝ Մ․ Ա․), «Honda» (վարորդ՝ Հ․ Կ․) և «Opel» մակնիշների ավտոմեքենաներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։34-ին, մարվել՝ 01։57-ին։ Ավտոմեքենաները մասամբ այրվել են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր