Նիկոլ Փաշինյանը չի վերահսկում իրավիճակը, կամ «Երեմյան» սննդի կետերը՝ ՊՆ «լվացքատուն». «Ժողովուրդ»          Նոյեմբերի 5-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Վրաստանի տուրիստական գործակալությունը հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին    

02 նոյ 2024 09:32

Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․«Հրապարակ»

Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել«Հրապարակը» գրում է․ Տիեզերք բարձրացած հայկական արբանյակի ձախողված ծրագրի դեպքով քրեական վարույթ է հարուցվել Հակակոռուպցիոն կոմիտեում, թեպետ 2 օր է՝ չենք կարողանում պատասխան ստանալ կոմիտեից։ Ավելին, ՔՊ-ում խոսում են, որ միլիարդավոր դոլարների վատնման գլխավոր պատասխանատուն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, քանի որ ծրագրի մեկնարկը տրվել է նրա՝ բարձր տեխնոլոգիաների նախարար եղած շրջանում․ նա է արբանյակի «քավորը»: Կազմվել է սխալ ծրագիր, ուստի կարճ ժամանակ անց ձախողվել է։

Օրերս գրել էինք, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստում հայտարարել է, թե այդ արբանյակի վրա մոտ 8 միլիոն դոլար է մսխվել։ Նիստին մասնակցած ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նույնիսկ դիտողություն է արել, թե չարժե նման լայն ֆորմատով այդ հարցերը քննարկել, սակայն Հայրապետյանը հակադարձել է, որ դա գաղտնի պահել հնարավոր չէ, քանի որ քրգործ կա հարուցված։ Հիշենք․ հայկական արբանյակը տիեզերք է բարձրացվել 2022-ի մայիսի 25-ին։ Այդ փաստը թմբկահարել էին երկրով մեկ, հպարտացողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը կառավարության նիստում ասել էր. «Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»: Վ․ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարի պաշտոնից ազատվել է 22-ի մարտի 11-ին, բայց նրա ժամանակ էր սկսվել գործընթացը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 02․ 11․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր