Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

27 նոյ 2024 11:55

Բուք, ձյուն, մառախուղ, ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Բուք, ձյուն, մառախուղ, ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց):

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Գավառ, Մարտունի, Սևան, Սիսիան քաղաքներում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր