Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

28 նոյ 2024 11:21

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի, Արագածի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» և Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհներին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր