Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա          Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 13-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին    

08 դեկ 2024 14:04

Արմավիրում բախվել են «Kia Forte»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Արմավիրում բախվել են «Kia Forte»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում բախվել են «Kia Forte» և «Nissan Rouge» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի հոսպիտալացվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր