Մարտի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          1500 մարդու ՌԴ քաղաքացիությունը դադարեցվել է, 700 հազար անօրինական ներգաղթյալներ կլքել ՌԴ–ն մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը       Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ծանուցել է ԿԽՄԿ ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին    

05 մար 2025 09:28

Նախարար Արփինե Սարգսյանը ձախողել է աշխատանքը. 477 կալանավորների իրավունքները ոտնահարված են․ «Ժողովուրդ»

Նախարար Արփինե Սարգսյանը ձախողել է աշխատանքը. 477 կալանավորների իրավունքները ոտնահարված են․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ներքին գործերի նախարարության գործունեության շուրջ լուրջ դժգոհություններ են հասունացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք դատավորներ եւ փաստաբաններ հայտնեցին, որ իրենց համբերության բաժակը լցվել է, եւ իրենք պատրաստվում են բողոքը հասցնել ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Իսկ ինչն է խնդիրը: Բանն այն է, որ կալանավորներին ուղեկցող ոստիկանության խմբերը չեն կարողանում մի շարք քրեական վարույթներով կալանավորների բերել դատարաններ, ու դատական նիստերը հազվադեպ են կայանում։ Այսինքն՝ փաստաբանները գնում են դատարան, դատավորը պատրաստակամ է նիստ գումարել, սակայն կալանավորներին դատարան չեն բերում:

Այս իրավիճակը զայրացրել է փաստաբաններից շատերին, ու չի բացառվում, որ անգամ կալանավորների իրավունքները ոտնահարելու գանգատներով դիմում ուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

ArmԼur.am-ը հայտնել էր, որ ըստ ՆԳՆ-ի պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում վարույթ իրականացնող մարմինների կողմից ստացվել է 1601 հայտ ազատությունից զրկված 1757 անձանց ուղեկցելու վերաբերյալ, որից ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության հետեւանքով հնարավոր չի եղել իրականացնել 438 հայտի պահանջները՝ ազատությունից զրկված 477 անձանց վերաբերյալ:

Այսինքն` օրուգիշեր բարեփոխումներից խոսող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը 477 կալանավորի իրավունք է ոտնահարել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր