«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը          Արտակարգ դեպք՝ Երևանում, Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել «Opel»-ում       «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները՝ ըստ ստացած քվեների    

18 մար 2025 15:04

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունել է նախագիծ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում»

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը ընդունել է նախագիծ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում»Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերտառությամբ, հայտնել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

46 անդամներից 29-ը կողմ են քվեարկել նախաձեռնությանը։ Նախագծով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր