Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

19 մար 2025 13:37

«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է, 1 մարդ մաhացել է, վարորդը եղել է ոչ սթափ

«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է, 1 մարդ մաhացել է, վարորդը եղել է ոչ սթափԱյսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Վազգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղավնատուն վարչական բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառի մոտ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազգեն Կ.-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Կարեն Վ.-ն և 16-ամյա Հովհաննես Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 

Ճանապարհին Կարեն Վ.-ն, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հովհաննես Վ.-ն «էջմիածին» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: 

Ֆոտոլրագրող տեղեկություններով՝ մահացածը վիրավոր Հովհաննես Վ.-ի հայրն էր, իսկ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան և հաշվառված է եղել նարկոդիսպանսերում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր