Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել          Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման       ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան բողոքի հայտագիր է հանձնվել    

19 մար 2025 22:07

Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով

Այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջովԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Դժվար չէ ենթադրել, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» դարձել է «խաղաղության համաձայնագիր» նորից Ադրբեջանի պահանջով։

Բայց ավելի էականն այն է, որ Ադրբեջանը համաձայնագիր էլ չի ստորագրելու, ոնց որ չստորագրեց 2023 թ. Գրանադայի թուղթը, կամ որևէ այլ բան։ Թուղթ պետք է միայն ՀՀ դե-ֆակտո վարչապետին, որպեսզի Հայաստանի բնակչությանն ասի, որ «ինքը խաղաղության բերեց, բայց նույնիսկ դա բավական չէր, որ Ադրբեջանին կանգնացնեինք»։ 

Մինչդեռ Ադրբեջանին կարող է կանգնացնել կազմակերպված, դիմադրող ու ամեն օր զարգացող պետությունը, որը կարող է լինել, եթե չլինի Հայաստանի այսօրվա իշխող խմբավորումը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր